Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վենետիկի հանձնաժողովի նախագահը զսպվածության կոչ է անում

Վենետիկի հանձնաժողովի նախագահը զսպվածության կոչ է անում
03.02.2020 | 22:47

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն կիսում է ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների մտահոգությունները կառավարություն-ՍԴ լարվածության վերաբերյալ: Իր հայտարարության մեջ նա նշել է. «Ես շարունակում եմ մտահոգված մնալ Հայաստանի Սահմանադրական դատարանին վերաբերող բացահայտ կոնֆլիկտով: Կիսում եմ ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների մտահոգությունները»:

Ջիանի Բուքիքիոն նախ հիշեցրել է 2019-ին Վենետիկի հանձնաժողովի հանձնարարակաները, որ «ցանկացած վաղ կենսաթոշակի սխեմա պետք է իսկապես լինի կամավոր, բացառվի որևէ անպատեհ քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա, և պետք է այնպես մշակվի, որպեսզի չազդի ընթացիկ գործերի արդյունքների վրա»: «Վերջին հանրային հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին և չեն նպաստելու իրավիճակը հանգուցալուծելուն: Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են, որ պետական ինստիտուտները դրսևորեն ինստիտուցիոնալ զսպվածություն, բարի կամք, փոխադարձ հարգանք: Ես կրկին կողմերին կոչ եմ անում զսպվածություն հանդես բերել և հանգուցալուծել այս անհանգստացնող իրավիճակը, որ հնարավոր լինի Հայաստանի Սահմանադրության նորմալ կիրառումը», - հորդորել է Վենետիկի հանձնաժողովի նախագահը:


ԵԽԽՎ Հայաստանի մշտադիտարկման համազեկուցողները նկատել էին․«Մենք արդեն շեշտել ենք, որ քաղաքական խաղացողները պետք է զերծ մնան գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշման գործադրում: Բացի այդ, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը: Վերջապես, այս լարվածությունը չպետք է ստվերի Հայաստանում իրականացվող բարեփոխումների անհրաժեշտությունը` լինեն դրանք նախապատրաստական փուլում գտնվող բարեփոխումները, թե բարեփոխումներ, որոնք արդեն մեկնարկել են Եվրոպայի խորհրդի համար հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում»։

Դիտվել է՝ 361

Մեկնաբանություններ