Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կրեմլում չեն բացառում Պուտին-Էրդողան բանակցությունների նոր փուլ

Կրեմլում չեն բացառում Պուտին-Էրդողան բանակցությունների նոր փուլ
03.02.2020 | 22:48

Մոսկվան չի բացառում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև Սիրիայի շուրջ նոր բանակցությունների անցկացումը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով` անհրաժեշտության դեպքում նախագահների բանակցությունները կարելի է կազմակերպել «բավական սեղմ ժամկետներում»: Այդ բանակցությունների ընթացքում, ըստ Պեսկովի, կողմերը կարող են քննարկել այն ակտիվությունը, որ ահաբեկչական կառույցները շարունակում են ցուցաբերել Իդլիբում»:

Դիտվել է՝ 347

Մեկնաբանություններ