Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Լիլիթ Մակունց. ՀՀ քաղաքացին մեր առջև պահանջ է դնում վերականգնել ՍԴ լեգիտիմության դեֆիցիտը

Լիլիթ Մակունց. ՀՀ քաղաքացին մեր առջև պահանջ է դնում վերականգնել ՍԴ լեգիտիմության դեֆիցիտը
03.02.2020 | 22:50

Իշխանություններն այս ընթացքում արել են առավելագույնը, որ ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը չխորանա, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«ՍԴ-ն ունի լեգիտիմության խոր դեֆիցիտ, ինչը վերականգնելու համար այսօր մեր առջև պահանջ է դնում ՀՀ քաղաքացին։ ՀՀ քաղաքացիները մեր առջև այդ պահանջը դնում են, և մենք, որպես առաջնային մանդատ կրող ինստիտուտ, պարտավոր ենք այս հարցը հանգուցալուծել։ Այդ կապակցությամբ «Իմ քայլը» խմբակցությունն անհրաժեշտ է համարում հրավիրել արտահերթ նիստ, որի օրակարգը կհաստատվի խորհրդի նիստի ընթացքում։ Նախագծի հեղինակը կներկայացնի հիմնական շեշտադրումները։ Չեմ կարող ասել՝ նիստը երբ կլինի. առաջարկը ներկայացրել ենք և կսպասենք։ Նիստի նպատակը մեկն է. որպեսզի շուտափույթ լուծենք ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը», - ասաց նա:

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ