Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Յացեկ Չապուտովիչ. Վարշավան կարող է զբաղեցնել Լոնդոնի տեղը ԵՄ-ում

Յացեկ Չապուտովիչ. Վարշավան կարող է զբաղեցնել Լոնդոնի տեղը ԵՄ-ում
03.02.2020 | 22:55

Լեհաստանը կարող է զբաղեցնել Մեծ Բրիտանիայի տեղը Եվրամիությունում՝ РАР գործակալությանն ասել է Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը:


«Միությունն ավելի փոքր կլինի բնակչության թվաքանակի, տնտեսական ներուժի, ռազմական ուժի և աշխարհում ունեցած ազդեցության տեսանկյունից: Հարցը, թե ինչ դեր կխաղա Լեհաստանը` Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո», - ասել է Չապուտովիչը: Նա կարծում է, որ երկուշաբթի սկսվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Լեհաստան «նույնպես խորհրդանշական է, քանի որ Լեհաստանը ներկայանում է որպես պետություն, որը կարող է զբաղեցնել Մեծ Բրիտանիայի նախկին տեղը»: «Կարծում եմ՝ Լեհաստանի դերը ԵՄ-ում կաճի, չնայած դա էլ չի լինի նախկին ԵՄ-ն», - ավելացրել է նախարարը։

Դիտվել է՝ 387

Մեկնաբանություններ