Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վենետիկի հանձնաժողովի նախագահը կոչ է անում բացառել Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ չարդարացված քաղաքական կամ անձնական ճնշումները

Վենետիկի հանձնաժողովի նախագահը կոչ է անում բացառել Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ չարդարացված քաղաքական կամ անձնական ճնշումները
03.02.2020 | 22:58

Եվրոպայի Խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ ասված է.
«2019թ. հոկտեմբերի 29-ի իմ հայտարարությունից հետո ես շարունակում եմ մտահոգված մնալ ՀՀ Սահմանադրական դատարանի մասնակցությամբ բաց հակամարտությունով: Ես կիսում եմ այս հարցով Եվրոպական Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի զեկուցողների անհանգստությունը:
Ցանկանում եմ հիշեցնել 2019թ. հոկտեմբերին Վենետիկի հանձնաժողովի ընդունած եզրակացությունն այն մասին, որ Սահմանադրական դատարանում վաղաժամ թոշակի անցնելու ցանկացած սխեմա պետք է լինի իրապես ինքնակամ, բացառի ցանկացած անձնական կամ քաղաքական չարդարացված ճնշում դատավորների նկատմամբ ու չազդի ընթացքի մեջ գտնվող գործերի ելքի վրա:


Հանրային վերջին հայտարարություններն ու գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին և չեն նպաստելու իրավիճակի լարվածություն թուլացմանը:
Ժողովրդավարական մշակույթն ու հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն ու փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև:
Ես մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և թեթևացնել այս տագնապալի իրավիճակը՝ Հայաստանի Սահմանադրության բնականոն գործունեությունն ապահովելու համար»:

Դիտվել է՝ 380

Մեկնաբանություններ