Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Արթուր Դանիելյան. ԼՂ բանակցություններում արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Արցախում Ադրբեջանի քաղաքացիներին բնակեցնելու մասին

Արթուր Դանիելյան. ԼՂ բանակցություններում արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Արցախում Ադրբեջանի քաղաքացիներին բնակեցնելու մասին
03.02.2020 | 23:01

Ինձ, Կոնստանտին Տեր-Նակալյանին, Նարեկ Մալյանին և Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու նպատակը մեզ որպես խմբավորում ներկայացնելն էր, նման հրահանգ է իջեցվել Ոստիկանություն՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը:

«Սա ընդամենը մի քանի քայլանոց կոմբինացիայի քայլերից մեկն էր: Այս կոմբինացիայի քայլերից առաջինը, ենթադրում եմ, Նիկոլ Փաշինյանի ձեռքով գրված անանուն հոդվածներն էին «Հայկական ժամանակ»-ում և հիբրիդային հեղաշրջման մասին այդ տեղեկատվական աղբը, որ լցվում է դաշտ»,- նշեց նա:
Արթուր Դանիելյանի խոսքով՝ «հիբրիդային հեղաշրջման» մասին հրապարակ նետված խոսակցությունները տեղեկատվական կեղծ օրակարգ են, որին պետք է հետևի քաղաքական ընդդիմախոսներին չեզոքացնելու գործընթացը. «Հիմա այդ հեղաշրջումն իբր թե նախապատրաստող խմբավորումներն է պետք արհեստականորեն ձևավորել: Մենք պետք է հանրությանը ներկայացվենք որպես այդ հիբրիդային հեղաշրջման խմբավորումներից մեկը: Իմ կարծիքով՝ սրա պատրվակով շուտով Նիկոլ Փաշինյանը փորձելու է ձերբակալել Հրայր Թովմասյանին, Արթուր Վանեցյանին, մեզ և ևս 40-50 մարդու»,- ասաց նա:
«Ադեկվադ» միաբանության համահիմնադիրի կարծիքով՝ այս ամենի հիմնական շարժառիթն աշխարհաքաղաքական է. Նիկոլին իշխանության բերած մարդիկ՝ աշխարհաքաղաքական բևեռները, շատ հստակ պահանջներ ունեն:


«Դեռ բազմաթիվ քաղաքացիներ մտածում են, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության է բերել ժողովուրդը, ինչը աղերս չունի իրականության հետ: Իշխանության գալը եղել են քաղաքական տեխնոլոգիաները, դրանք կիրառվել են և ժողովուրդն արել է այն, ինչը կաներ ցանկացած այլ ժողովուրդ նման պայմաններում: Հենց հիմա աշխարհում տեղի են ունենում տեղաշարժեր, աշխարհի վերաձևման հաջորդ փուլն է սկսվում և այս ընթացքում բևեռները պետք է ձեռք բերեն խաղաքարտեր, իսկ Արցախն այդ խաղաքարտերից մեկն է»,- նշեց Արթուր Դանիելյանը:
Նա նկատեց, որ օրերս Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպումը տևել է 16 ժամ և կարևոր հանգամանք է նաև բանակցություններից հետո հնգակողմ հայտարարությունում առկա նախադասությունը՝ պետք է պահպանվի կոնֆիդենցիալությունը, այսինքն, բանակցություններն ընթանան գաղտնի ռեժիմով: «Սա հերթական ապացույցն է: Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, որ հիմա բանակցություններն ընթանում են ոչ թե հող հանձնել-չհանձնելու, այլ Արցախում Ադրբեջանի քաղաքացիներին բնակեցնելու մասին: Սա է պայմանավորվածությունը, որն արդեն ձեռք է բերվել և ապագայում քննարկվելու է դրա ժամանակացույցը»,- ասաց Արթուր Դանիելյանը:

Դիտվել է՝ 646

Մեկնաբանություններ