Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իրանում Ալի Խամենեիի հրաժարականը պահանջող ակտիվիստները դատապարտվել են ազատազրկման

Իրանում Ալի Խամենեիի հրաժարականը պահանջող ակտիվիստները դատապարտվել են ազատազրկման
03.02.2020 | 23:02

Իրանի երկրորդ ամենամեծ քաղաքում` Մաշհադում, դատարանը 8 ցուցարարի և ակտիվիստի դատապարտել է ընդհանուր առմամբ 72 տարվա ազատազրկման: Այս անձինք ևս 6 մարդու հետ բաց նամակ էին գրել, որում կոչ էին արել Իրանի բարձրագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին հրաժարական տալ:


Այս 8 անձանց փաստաբան Մոհամմադ Հոսեին Աղասին փետրվարի 2-ին ներկայացրել է բոլոր դատավճիռները: Աղասին նշել է նաև, որ դատարանն իրեն տեղյակ չի պահել որոշման մասին, և նա պետք է գնա երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադ` ստանալու դատավճռի կրկնօրինակը:
2019-ի հուլիսի 10-ի բաց նամակում 14 քաղաքացիական ակտիվիստ կոչ էր արել Խամենեիին հրաժարական տալ և պահանջել էր արմատական փոփոխություններ կատարել հանրապետության սահմանադրությունում: Նամակը ստորագրողների թվում են եղել Թեհրանի համալսարանի նախկին ռեկտոր Մոհամադ Մալեքին, «Մոհամմադ Նուրիզադ» վավերագրական ֆիլմի ռեժիսոր Գոհար Էշքին, որի որդին տանջամահ է արվել բանտում, և ուսուցիչների իրավունքների պաշտպան Հաշեմ Խասթարը: Նամակի հեղինակները կոչ են արել «նոր ազգային շարժում» սկսել` նշելով, որ Խամենեին օրեցօր մեծացնում է իր անարդար իշխանությունը:


«Սահմանադրության վերջին փոփոխություններից ելնելով` ոչ մի կասկած չկա, որ նախագահն ու խորհրդարանի անդամները հանդիսանում են բարձրագույն առաջնորդի պալատականները: Մարդիկ, որոնք զրկված են իրենց երկրին փառք բերող մարդկանց ընտրելուց, ընտրում են այնպիսի մարդկանց, որոնք բարձրագույն հոգևոր առաջնորդի ձեռքի խաղալիքներն են»,- ասված է նամակում:


Նամակը ստորագրած անձինք մեղադրվել են «իշխանափոխության աջակցության» համար և ձերբակալվել են: Աղասիի խոսքով` Աբդոլ-Ռասուլ Մորթազավին դատապարտվել է 26, Մոհամադ Հոսեին Սեփեհրին 6 տարվա ազատազկման, Հաշեմ Խասթարը` 16 տարվա ազատազրկման և 3 տարվա աքսորի Նիքշահր քաղաք, 15-ամյա Մոհամադ Նուրիզադեին 3 տարի արգելվել է լքել երկրի սահմանները: Մյուսները ստացել են ավելի մեղմ պատիժներ:

Դիտվել է՝ 410

Մեկնաբանություններ