Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռուբեն Ռուբինյան. Կիսում եմ պարոն Բուքիքիոյի անհանգստությունը

Ռուբեն Ռուբինյան. Կիսում եմ պարոն Բուքիքիոյի անհանգստությունը
03.02.2020 | 23:04

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքում գրում է. «Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն հայտարարություն է տարածել, որում անհանգստություն է հայտնել Հայաստանում ՍԴ շուրջ առկա լարված իրավիճակի վերաբերյալ:


Նա հիշեցրել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, որ ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի համակարգը պիտի լինի իրապես կամավոր և չուղեկցվի քաղաքական կամ անձնական ճնշումներով: Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ վերջին շրջանում արձանագրված որոշ հրապարակային հայտարարություններ և գործողություններ չեն մտնում այս տրամաբանության մեջ և չեն նպաստում իրավիճակի լիցքաթափմանը:
Պարոն Բուքիքիոն հայտարարության վերջում բոլոր կողմերին կոչ է արել նպաստել իրավիճակի լիցքաթափմանը՝ երաշխավորելու համար Սահմանադրության նորմալ գործունեությունը:


Ինչպես և ԵԽԽՎ համազեկուցողների դեպքում, կիսում եմ պարոն Բուքիքիոյի անհանգստությունը Հայաստանում ինստիտուտների միջև լարվածության վերաբերյալ: Կարծում եմ՝ Հրայր Թովմասյանի գործունեության արդյունքում առաջացած այս լարվածությունը և ճգնաժամը պիտի հնարավորինս արագ հանգուցալուծում ստանան, և գործող Սահմանադրության ոգին պիտի վերականգնվի:
Կարևոր եմ համարում պարոն Բուքիքիոյի հիշեցումը՝ կապված կամավոր վաղ կենսաթոշակի համակարգի հետ:


Կարծում եմ, որ վերջին շրջանում տեղ գտած որոշ հայտարարություններ և գործողություններ, այդ թվում՝ ՍԴ նախագահի, ՍԴ որոշ անդամների և ՍԴ աշխատակազմի ներկայացուցիչների, ինչպես նաև տարատեսակ ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից արված, կարող են ընկալվել որպես քաղաքական և անձնական ճնշում ՍԴ այն անդամների վրա, որոնք կարող են օգտվել վաղ կենսաթոշակի համակարգից»:

Դիտվել է՝ 706

Մեկնաբանություններ