Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահ Սի Ձինպինին՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով առաջացած ողբերգական հետևանքների կապակցությամբ:
«Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ արդյունավետ միջոցներ են ձեռնարկվում համաճարակի կանխման և հաղթահարման ուղղությամբ: Այս դժվարին պահին Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Չինաստանին»,- ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում: ՀՀ նախագահը Չինաստանի բարեկամ ժողովրդին մաղթել է տոկունություն, իսկ հիվանդներին՝ շուտափույթ ապաքինում: