Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասավ 425-ի

Կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասավ 425-ի
04.02.2020 | 13:51

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 425-ի, վարակվածներինը՝ 20438-ի՝ հայտարարել է Առողջապահության ազգային հանձնաժողովը։
Չինաստանի ղեկավարությունն ընդունել է, որ նոր վիրուսի դեմ պայքարում թերություններ են տեղ գտել, և ընդգծել է արտակարգ իրավիճակներին արձագանքելու համակարգի բարելավման անհրաժեշտությունը։


23 երկրում կորոնավիրուսի 150 դեպք է արձանագրվել։ Չինաստանից դուրս վարակից մահվան մեկ դեպք է գրանցվել՝ երկու օր առաջ Ֆիլիպիններում։ Մահվան ևս մեկ դեպք գրանցվել է այսօր Հոնկոնգում։

Դիտվել է՝ 410

Մեկնաբանություններ