ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2019-ի հունիսի 25-ին ԱԺ-ի ընդունված ՀՕ-68-Ն օրենքի համաձայն՝ այն ֆիզիկական անձինք, որ 2019-ի հունիսի 29-ից հետո այլ ֆիզիկական անձանց օտարել են 365 օրում ձեռք բերված ավտոմեքենա կամ ավտոմեքենաներ (այդ թվում՝ առաջին դեպքով), պարտավոր են մինչև գործարքին հաջորդող տարվա ապրիլի 20-ը հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը՝ օտարված ավտոմեքենայի պայմանագրային արժեքի 1% -ի չափով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից, իսկ շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում՝ համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից։
ՀՀ հարկային օրենսգրքի կիրառության իմաստով՝ «Օտարումը՝ դա մեկ անձից մեկ այլ անձի ապրանքի սեփականության իրավունքի փոխանցումն է որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի) կամ անհատույց»։ Հետևաբար, նվիրատվության գործարքը նույնպես համարվում է օտարում, որի մասով առաջանում է եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն։
2019-ի հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 31-ը հարկվող գործարք իրականացրած ֆիզիկական անձինք մինչև 2020-ի ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել 2019-ի եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը, ինչի համար անհրաժեշտ է ․
1․ հարկային մարմնից ստանալ հարկ վճարողի հաշվառման համար և կնքել հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր
այցելելով հարկային մարմնի ցանկացած սպասարկման բաժին, կամ
առցանց եղանակով՝ մուտք գործելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ հղումով,
կատարել եկամտային հարկի վճարումը՝ բանկային ծառայության միջոցով՝ 900008000490 միասնական հաշվին, պարտադիր նշելով ֆիզիկական անձի անուն, ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):