Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար: Շիրակի, Սյունիքի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին մերկասառույց է: Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Աբովյան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան (բուք է), Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Ամասիա, Աշոցք գյուղերում և Ախուրյանի տարածաշրջանում ձյուն է գալիս:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: