Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Միհրան Հակոբյան. Ոստիկանությունը մենթանոցի վերածած Նիկոլ Փաշինյանը

Միհրան Հակոբյան. Ոստիկանությունը մենթանոցի վերածած Նիկոլ Փաշինյանը
04.02.2020 | 14:02

Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին ստորացնում է մինչև վերջ
Քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանը ֆեյսբուքում գրել է.


«Ոստիկանությունը մենթանոցի վերածած Նիկոլ Փաշինյանը Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին ստորացնում է մինչև վերջ` որպես տղամարդ ու որպես սպա: ՍԴ նախագահին շանտաժ անելու նպատակով կալանավորված Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի քրոջ որդուն` 6-րդ վարչության ավագ օպերլիազոր Սերգեյ Ղամբարյանին, «փոխադրել են ծառայության» Մեղրի՝ որպես անչափահասների գործերով օպերլիազոր:


Չեք կասկածում չէ՞, որ երիտասարդ ոստիկանին առաջարկներ է եղել` քեռուդ ասա, թող օգնի մեզ գործ կարել ՍԴ նախագահի վրա, համ իրեն կազատենք, համ էլ քեզ մի լավ պաշտոն կտանք, դրսևորվելու և սպայական կարիերա անելու հնարավորություն կտանք: Հակառակ դեպքում` Երևանից տեղափոխվում ես Մեղրի` որպես անչափահասների գործով օպերլիազոր: Աշխատավարձն էլ 180-200 հազար դրամ: Ըստ էության, սա նշանակում է` դիմում գրի, գործից դուրս արի: Փաստորեն, Սերգեյ Ղարիբյանի բախտը բերել է, որ սովետական միլիցիայի սպա չէ, թե չէ մերօրյա բերիաները նրան Մագադանի ու Կոլիմայի կողմերն էին «գործուղելու»: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Փաշինյանի ջեբի միլիցա Արման Սարգսյանի մասին»:

Դիտվել է՝ 515

Մեկնաբանություններ