Թուրքիայում լուրեր են շրջանառվում, որ նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է տարանջատել «երկրի նախագահի» և «կուսակցության նախագահի» պաշտոնը: Իշխող կուսակցության նախագահի պաշտոնի հավանական թեկնածու է գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, որ Էրդողանի փեսան է՝ տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր «Demokrat Haber» թերթը, հղում անելով անանուն թերթի: Խոսվում է նաև մեկ այլ սցենարի մասին, որ գալիք ընտրություններից 1.5 տարի առաջ կարող է անցողիկ շեմն իջեցվի 7 կամ 5 տոկոսի: Այս սցենարն էլ կարող է իրագործվել ընդդիմության ավելի լայն ճակատի` դաշինքի հնարավոր ձևավորումը կանխելու համար: