Չինաստանում նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների ընդհանուր թվում մահաբեր վախճանների բաժինը կազմում է 2,1 տոկոս, ինչն զգալիորեն ցածր է, քան ոչ տիպական թոքաբորբի (շնչուղիների ծանր սուր համախտանիշի) ժամանակ՝ հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը: «Չնայած կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի քանակն ավելանում է, Չինաստանում մահացությունը շատ ցածր է՝ (հիվանդացածների ընդհանուր թվի) ընդամենը 2,1 տոկոսը, ինչն զգալիորեն ցածր է այնպիսի հիվանդություններից մահացության ցուցանիշներից, ինչպիսիք են Էբոլա տենդը, շնչուղիների ծանր սուր համախտանիշը (կամ SARS-ը, որը նաեւ հայտնի է որպես ոչ տիպական թոքաբորբ) եւ շնչուղիների մերձավորարեւելյան համախտանիշը (MERS)»,- փետրվարի 4-ին նրա խոսքը մեջբերում է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի կայքը: «Ներկայում ապաքինվածների թիվը մշտապես աճում է: Մենք լիովին համոզված ենք համաճարակի դեմ պայքարում հաղթելու մեր ունակության հարցում»,- հավելել է Հուա Չունյինը: