Փետրվարի 7-ին կկայանա Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Դոբրուշի թղթի գործարան այցի ժամանակ։ ՌԴնախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է տեղեկությունը։
«Ամենայն հավանականությամբ՝ փետրվարի 7-ին մենք կհանդիպենք նախագահ Պուտինի հետ։ Ինչպես ես հասկանում եմ և բաց խոսում եմ դրա մասին, եկել է ճշմարտության պահը։ Մենք ստեղծեցինք այդ լավ հարաբերությունները Բելառուսի և Ռուսաստանի միջև, մենք այդ հարաբերությունների ճարտարապետներն ենք, պե՞տք է կոտրենք մեր քաղաքական կարիերայի վերջում։ Մենք հավերժ չենք, ի՞նչ ենք թողնելու՝ սա է հարցը», - ասել է Բելառուսի նախագահը։ Լուկաշենկոն արդեն հայտարարել է,որ մասնակցելու է նախագահական ընտրություններին, որոնք Բելառուսում նախատեսված են այս տարի։