Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նրա համածառայակցին՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Մովսիսյանին՝ հայտնում է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը:
«Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դ. Մ.-ին մեղադրանք է առաջադվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ», - մանրամասնել է նա:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար: Դավիթ Մովսիսյանը ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է: