Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին կարճել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մասին գործը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին կարճել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մասին գործը
04.02.2020 | 21:11

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության քննարկումն ընդմիջվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով։ Դատավարության մյուս մասնակիցները ելույթ կունենան հաջորդ նիստին, որը տեղի կունենա փետրվարի 11-ին, ժամը 13։00-ին։ Միջնորդությունը ներկայացնելիս պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու ընթացակարգերը, առհասարակ, քրեական հետապնդումը, որի միակ նպատակն է եղել Ռ․ Քոչարյանին կալանավորելը, ընթացել են խտրական, տարբերակված եղանակով, ինչն էլ պայմանավորված է եղել բացառապես նրա քաղաքական ընդդիմադիր հայացքներով։ Նախկին նախագահի նկատմամբ դրսևորվել է տարբերակված, խտրական վերաբերմունք՝ իր ընդդիմադիր քաղաքական հայացքների շրջանակում։


Պաշտպան Արամ Օրբելյանը, հղում անելով ՀՀ Սահմանադրությանն, ընդգծեց, որ 2008-ի մարտին Ռոբերտ Քոչարյանը գործել է բացառապես նախագահի լիազորությունների շրջանակում։ Նրա խոսքով, խախտվել է և շարունակում է խախտվել Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության իրավունքը և անմեղության կանխավարկածը։ Ավարտելով ելույթը՝ Արամ Օրբելյանը խնդրեց դատարանին դադարեցնել քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և կարճել գործը։

Դիտվել է՝ 386

Մեկնաբանություններ