Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլի»՝ սահմանադրական օրենքների փոփոխության առաջարկի մասին

Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլի»՝ սահմանադրական օրենքների փոփոխության առաջարկի մասին
04.02.2020 | 21:14

Մեծապես հարգելով նաև իմ նախկին գործընկերոջը, պետք է ասեմ, որ այնտեղ օրենսդրական նախաձեռնություն չկար, դա հակասահմանադրական, հակաիրավական թուղթ էր՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի առաջարկած «Աժ կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «ՍԴ-ի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին:


«Ես նույնիսկ դա չեմ համարի օրենքի նախագիծ, չեմ անվանի փաստաթուղթ, որի նպատակն է լուսանցք մղել, մարգինալացնել, խաղից դուրս թողնել Սահմանադրական դատարանը, և եթե ամսի 6-ին այս դահլիճում, այս նախագիծը կանցնի, իսկ ես գրեթե վստահ եմ, որ կանցնի, իսկապես բերելու է լրջագույն և խորքային ձևախեղումների և շատ ծանր հետևանքների, ինչի մասին խոսում են իմ կողմից հարգված իրավաբանները: Չկա լուրջ իրավաբան, որը զգոնության կոչ չանի և չհորդորի այդ նախագիծը չքննարկել»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը, թե ՀՀ բոլոր քաղաքացիները ցանկանում են լուծել ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը, Զոհրաբյանն ասաց. «Համայն ժողովրդի անունից խոսելու իրավունք որևէ քաղաքական ուժ չունի: ՀՀ բոլոր քաղաքացիների մեջ մտնում եմ նաև ես, և ես որևէ մեկին չեմ տվել մանդատ իմ փոխարեն լուծելու ՍԴ թնջուկը: Ավելին՝ ես գտնում եմ, որ մեր երկրում շատ ավելի ճգնաժամային խնդիրներ կան, քան արհեստականորեն օրակարգ բերված այդ հարցը»:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենց համար անձերի խնդիր չկա և երբևէ չի եղել, իրենց համար կա օրենքի գերակայության խնդիր և անելու են՝ առավելագույնը օրենքի գերակայությունը պահելու համար:


«Իմ քայլը» խմբակցությունը ցանկանում է փոփոխություններ կատարել կանոնակարգ օրենքներում, որ մինչև Սահմանադրության փոփոխությունների ընդունումն Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով, դարձնել ոչ պարտադիր, նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների մասով, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու դրույթը, նաև Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը, որն այժմ պատկանում է հանրապետության նախագահին: Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունն անցկացնել Ազգային ժողովի ոչ միայն հերթական, այլ նաև արտահերթ նիստերի ընթացքում։

Դիտվել է՝ 574

Մեկնաբանություններ