Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ երեկ էլ ֆեդերացիայի գործով Քննչական կոմիտեում հարցաքննվել է: Նա մանրամասներ չներկայացրեց, ասաց՝ երբ քննությունն ավարտվի, կտեսնի, թե որքա՞ն պարտք է մնացել ֆեդերացիան:
«Այս երկրում որքան համարձակ տղաներ կան, այդ տղաներից ոչ մեկը Նիկոլից չի վախենում, ընդամենը դրա համար բռնել են և փորձել են վախեցնել, բայց այդ տղաները չեն վախենում: Ոստիկանները կարող են հանգիստ պառկացնել գետնին, բա հետո՞»,-ասաց նա: Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ ամեն րոպե կարան ասեն անհայտ անձը զանգահարել և հայտնել է, որ ապօրինի զենք ու զինամթերք կա: «37 թիվն է, ամեն օր կարող են զանգել, ասել, թե Հայրապետյանի մեքենայի մեջ կա զենք, զինամթերք ու ամեն օր նույն բանը կարող են անել, թող անեն: Բա պետք է տանեն Նիկոլին ցույց տան, որ տեսեք, Հայրապետյանին կանդալներով բերեցինք, կամ մի հատ պատ էր, որ ստիպում էին, ասում էին կանգնի դրա մոտ` նկարվի, ես իհարկե չեմ կանգնել...ուզում է ինձ վախեցնի: Ժողովուրդ ջան, տենց բաներով մեզ չեն կարող վախեցնել, ընդամենը շոու է, որ ցույց տան: Մենք ազգովի մեղք ենք, պետք է փրկվենք այս չարիքից»,-ասաց նա:
Հարցին, թե ե՞րբ է ամեն ինչ կպատմի ՀՖՖ-ի մասին, Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Ես ամեն ինչ պատմել եմ: Ամեն ինչ կտեսնեք, ով որքան է հափշտակել, ես իմ երեխեքի փողը դրել եմ ֆուտբոլի մեջ: Ինձ ամեն ինչի մեջ կարելի է մեղադրել, նույնիսկ Պատրիս Լուլումբայի սպանության մեջ, բայց ոչ ֆուտբոլից փող գողանալու, այն դեպքում, որ տասնյակ միլիոնների հասնող դոլարներ ես դրել եմ ֆուտբոլի մեջ, կարող եք ցանկացած ֆուտբոլիստի հարցնել, թե ամեն հաղթանակից հետո ինչքան պարգևավճար եք ստացել և ոնց»,-ասաց նա և նշեց, որ ինքը վաճառված խաղերի մեջ ևս չկա: Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ վաղուց էր որոշել, որ չպետք է առաջադրվի ֆեդերացիայի նախագահ: