ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքը սահմանադրական բարեփոխումների առաջարկը չի արել իր լիազորությունները երկարաձգելու նպատակով: Չերեպովեցում հանրության հետ շփման ժամանակ նա ասել է.
«Բարեփոխումները, որոնք ես առաջարկել եմ, իմ կարծիքով, թելադրված են կյանքի կողմից: Նախագահ և վարչապետ աշխատած ժամանակում ինձ համար ակնհայտ է դարձել, որ որոշ բաներ չեն աշխատում այնպես, ինչպես պետք է աշխատեն: Եվ այդ պատճառով ես առաջարկեցի սա: Բայց ոչ նրա համար, որ երկարաձգեմ իմ լիազորությունները: Սահմանադրության վրա աշխատել են 6 ամիս և մեկ շաբաթ: Այն պահից սկսած, ինչ ընդունվել է, 15 անգամ փոփոխություններ են արվել: Ինչ հիմա առաջարկվել է` արտասովոր ոչինչ չկա»,-ասել է Պուտինը: