Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Շահինյանը

Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Շահինյանը
04.02.2020 | 21:21

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը խորին վշտով հայտնում է, որ 2020-ի փետրվարի 4-ին 82 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Արտաշեսի Շահինյանը:

Ակադեմիկոս Արամ Շահինյանի գիտական գործունեությունը վերաբերում էր հեղուկ բյուրեղների, մակերևութաակտիվ նյութերի միցելների և կենսաբանական թաղանթների կառուցվածքային անցումների ու նրանց ֆունկցիոնալ հատկությունների փոխադարձ կապին։ Արամ Շահինյանը 2008թ-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի, 2009թ. արժանացել է գիտության վաստակավոր գործչի կոչման: Ճանաչված գիտնականի, բարյացկամ անձնավորության հիշատակը միշտ վառ կմնա նրա հարազատների և գործընկերների սրտերում: Արամ Շահինյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 5-ին՝ ժամը 18:00-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հրաժեշտի արարողությունը` փետրվարի 6-ին՝ ժամը 12:00-13.30-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից (հասցե` Մարշալ Բաղրամյան պող., 24):

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ