Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Արամ Սարգսյան. երկրի ապագան իր ներքին ռեսուրսների հաշվին կառուցելու ունակությունն է ցանկացած պետության դարձնում ուժեղ

Արամ Սարգսյան. երկրի ապագան իր ներքին ռեսուրսների հաշվին կառուցելու ունակությունն է ցանկացած պետության դարձնում ուժեղ
04.02.2020 | 21:23

ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Իհարկե ճիշտ և օրենքի պահանջ է ՀԴՄ կտրոն տպելը և, բնականաբար, ցանկացած պետական պաշտոնյա պետք է հետամուտ լինի կտրոնը ստանալուն: Բայց ես համոզված եմ, որ երկրի ապագան իր ներքին ռեսուրսների հաշվին կառուցելու ունակությունն է ցանկացած պետության դարձնում ուժեղ: Ու Հայաստանը բացառություն չէ: Պետք է ունենալ այդ ռեսուրսների ճշգրիտ պատկերն ու արդյունավետ կառավարել: Վրաստանը 2020-ին կարտադրի 5000 էլեկտրոմոբիլ, իսկ մենք դեռ ՀԴՄ կտրոնի մակարդակին ենք։ Վաղուց ժամանակն է տարածաշրջանային նշանակության կարևոր ծրագրեր մշակելու և իրացնելու: Թե մարդկային, թե ռեսուրսային, թե մտավոր ներուժը մենք ունենք։ Տեսնել է պետք»:

Դիտվել է՝ 599

Մեկնաբանություններ