Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կա 550 բեռնատար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է, դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ տանող ճանապարհահատվածը (բուք է), Սոթք-Քարվաճառ (բուք է), Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները: Քուչակ-Ապարան, Երևան-Սևան և այլ ավտոճանապարհներին մերկասառույց է: Սարավան-«Զանգեր» հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում ձյուն է գալիս: