Պաղեստինը կհամաձայնվի ապառազմականացման միայն այն դեպքում, եթե պահպանվեն բոլոր մյուս պայմանները, ներառյալ՝ լիովին անկախ պաղեստինյան պետության ստեղծումը, հայտարարել է ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը:
«Մեզ համար խնդիր չէ ապառազմականացված պետություն դառնալը, ճիշտ ընկալմամբ, եթե կա լուրջ պայմանավորվածություն երկու պետությունների ստեղծման վերաբերյալ, եթե մեր ժողովրդի բոլոր պահանջները կյանքի կոչվեն», - ասել է դեսպանը՝ Ռուսաստանում մամուլի ասուլիսի ժամանակ: «Երբ մեր նախագահը դա ասել է, չի նշանակել, որ մենք զիջում ենք ԱՄՆ-ին: Մեր նախագահն ասել է, որ միայն բոլոր մյուս պայմանների պահպանման դեպքում, երբ մենք ունենք անկախ պետություն, այն կարող է ապառազմականացվել», - ընդգծել է նա: