Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԼՀԿ-ն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց չի պատրաստվում սկսել

ԼՀԿ-ն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց չի պատրաստվում սկսել
05.02.2020 | 13:44

«Հրապարակը» գրում է. «Եթե Վահագն Հովակիմյանի առաջարկած նախագծով ԱԺ արտահերթ նիստը կայանա, ի՞նչ է անելու ԼՀԿ-ն՝ հարցրինք ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանին։ «Ակտիվորեն մասնակցելու ենք` հասկանալու, թե ինչ է ուզում անել իշխանությունը»: Ինքնին հասկանալի է` ինչ է «ուզում»։ «Մենք մեր հարցերը կուղղենք զեկուցողին, հուսով եմ` զեկուցողը կպատասխանի, որից հետո որոշում կկայացնենք, թե ինչ ենք անում»: Արդեն հրապարակված մոտեցումներում, նախագծում սահմանադրական խախտումներ, ինքնիրավչություն չկա՞: «Բա նիստն ինչի՞ համար է, որ հասկանանք` ինչ են ուզում, ինչ է արվում»:


Հունվարի 14-ին լրացավ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման մեկ տարին, և կարող եք նրան անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, հնարավո՞ր է առաջիկայում նման քայլի դիմեք։ «Նման հարց մենք չենք քննարկում. կարծում եմ` վարչապետը վայելում է Հայաստանի քաղաքացիների մեծ մասի վստահությունը, հետևաբար, այդ հարցն օրակարգում լինել չի կարող»»:

Դիտվել է՝ 370

Մեկնաբանություններ