Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վենետիկի հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչների անգործության հետևանքով՝ Նիկոլ Փաշինյանն է ստիպված լինում խառնվել գործին

Վենետիկի հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչների անգործության հետևանքով՝ Նիկոլ Փաշինյանն է ստիպված լինում խառնվել գործին
05.02.2020 | 13:46

«Ժողովուրդը» գրում է․«Փետրվարի 3-ին եվրոպական Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն Հայաստանի սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով կողմերին զսպվածություն ցուցաբերել և թուլացնել լարվածությունը՝ հանուն Սահմանադրության բնականոն աշխատանքի: Դրանից առաջ էլ ԵԽԽՎ-ն էր խրատական հայտարարություն տարածել: ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը երեկ պոռոտախոսում էր, թե իշխանությունների դեմ ոչինչ չի խոսվել, պետք չէ ուռճացնել: Ընդդիմադիրներ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը ճիշտ հակառակ դիրքորոշումը հայտնեցին՝ հայտարարելով՝ Եվրոպան նախազգուշացնում է իշխանությանը: «Ժողովուրդը» տեղեկացավ, որ Բուքիքոյի հայտարարությունից առաջ Վենետիկի հանձնաժողովի նիստ է եղել, ու Հայաստանը այդ հանձնաժողովում ունի ներկայացուցիչներ՝ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը՝ որպես հիմնական անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մտերիմ ընկերն է, փոխարինող, ի.գ.թ. Արա Խզմալյանը, որին գործող իշխանությունն է «գործուղել» և ԵԽԽՎ-ից էլ ԱԺ պետաիրավականի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Եթե Գ. Հարությունյանի և Վ. Պողոսյանի դեպքում իրավիճակը պարզ է, անհասկանալի է, թե Արա Խզմալյանն ու Վլադիմիր Վարդանյանը ինչով են զբաղված Վենետիկի մասնագիտական հանձնաժողովում: Նրանք պարտավոր են ՀՀ լեգիտիմ իշխանության տեսակետը, քայլերի տրամաբանությունը ընկալելի և ընդունելի դարձնել միջազգային գործընկերների մոտ: Բայց, կարծես թե, նրանց չի հաջողվել կարծիք փոխել:
Երեկ «Ժողովուրդը» փորձեց պարզել` ինչու: Վարդանյանը մեր հեռախոսազանգերին կտրականապես չպատասխանեց, իսկ Արա Խզմալյանն էլ հրաժարվեց մեկնաբանել: Ըստ ամենայնի, մենք կրկին գործ ունենք մի իրավիճակի հետ, որ ՀՀ-ում մարդիկ առյուծ են կտրում, իսկ «դրսում» չեն կարողանում Հայաստանի շահը սպասարկել: Արդյունքում Եվրոպայից անընդհատ «հարձակումներ» ենք ունենում, և կրկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ստիպված լինում խառնվել գործին. նախօրեին նա հեռախոսազրույց ունեցավ ԵԽԽՎ նախագահի հետ»:

Դիտվել է՝ 362

Մեկնաբանություններ