«Հրապարակը» գրում է. «Երեկ՝ ժամը 16։00-ին, նախատեսված էր ԱԺ խորհրդի նիստ, որտեղ պետք է որոշվեր առաջիկա արտահերթ նիստի օրակարգը՝ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի աղմկահարույց նախագծով՝ ՍԴ-ին չեզոքացնելու վերաբերյալ։ Սակայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկել է նիստը հետաձգել՝ հրավիրել այսօր։ Պատգամավորները հետաքրքրվել են, թե որն է պատճառը, Միրզոյանը որևէ պատճառաբանություն չի ներկայացրել։ Մեզ ասացին, որ իշխանական պատգամավորները բավականին շփոթված ու այլայլված են եղել, հավանաբար, հասկացել են, որ այս նախագծով ակնհայտ հակասահմանադրական ճանապարհով են գնում և «պատերազմ» են հայտարարում միջազգային կառույցներին ու նորմերին, մանավանդ՝ ԵԽԽՎ-ի ու Վենետիկի վերջին խիստ հայտարարություններից հետո։ Թեպետ, հաշվի առնելով ՍԴ-ից ու ՍԴ նախագահից ամեն գնով ազատվելու մոլուցքը, կարելի է ենթադրել, որ եթե անգամ հրաժարվեն այս օրինագծից, առաջիկայում մի նոր անհեթեթություն կհորինեն»: