Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռուսական շրջանակները փորձում են գնահատել ՀՀ-ում սպասվող զարգացումները

Ռուսական շրջանակները փորձում են գնահատել ՀՀ-ում սպասվող զարգացումները
05.02.2020 | 13:47

«Փաստը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ ռուսական ուժային կառույցներին կից աշխատող վերլուծական կենտրոններում հանձնարարություն է իջեցվել առավել հանգամանալից հետևել հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներին և կանխատեսել ՀՀ-ում առաջիկա 2-3 ամսվա հնարավոր ներքաղաքական զարգացումների սցենարները, այդ սցենարներին համապատասխան հնարավոր ներքաղաքական զարգացումներն ու վերադասավորումները: Ռուսական շրջանակները փորձում են հստակ գնահատել ՀՀ արտաքին ու ներքին վեկտորների իրական հասցեատերերին և, ըստ այդմ, վերլուծություններ և եզրակացություններ անել: Մոսկովյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հանձնարարություն է իջեցվել նաև ուսումնասիրել տարածաշրջանի վրա այդ զարգացումների հնարավոր ազդեցությունը՝ հաշվի առնելով հատկապես Արցախում սպասվող ընտրություններն ու Իրանում տեղի ունեցած աշխարհաքաղաքական գործընթացների ռիսկերը»:

Դիտվել է՝ 315

Մեկնաբանություններ