Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Եվրոպացիների մոտ ընդդիմադիրները լռել են ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Եվրոպացիների մոտ ընդդիմադիրները լռել են ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
05.02.2020 | 13:49

«Հրապարակը» գրում է. «Անցած շաբաթ ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցած Հայաստանի պատվիրակությունը՝ ողջ կազմով, առանձնազրույց է ունեցել Հայաստանի հարցով համազեկուցողների հետ, որոնք կոշտ նախազգուշացում էին արել իշխանություններին՝ ՍԴ-ի հետ կապված։ Մեկուկես ժամանոց քննարկման օրակարգում 2 թեմա է եղել՝ դատական բարեփոխումներ և ատելության խոսքի տարածում։ Հիմնականում խոսել են վերջինի մասին, մեր պատգամավորներին հորդորել, որ Հայաստանում արմատավորվող այդ մթնոլորտը ոչ մի լավ տեղ չի տանում, վկայակոչել են այլ երկրների օրինակներ։ Հատկապես ակտիվ է եղել պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, ինչը գրավել է եվրոպացի գործընկերների ուշադրությունը, և նրանք մի քանի անգամ ցուցադրաբար ընդդիմադիրներին են ձայնի իրավունք տվել։ Որքան էլ զարմանալի է, ընդդիմադիր պատգամավորները բառ անգամ չեն արտաբերել ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի և օրենսդիր ու գործադիր իշխանությունների կողմից ակնհայտ ճնշումների մասին։ Ինչո՞ւ։ «Ավելի կարևոր հարցեր ենք քննարկել», - ասաց Էդմոն Մարուքյանը։ Մի ամբողջ երկրի կյանքն այդ հարցի պատճառով կաթվածահար է եղել, դուք կարծում եք, որ կար ավելի՞ կարևոր հարց։ «Ես ասացի, որ ավելի կարևոր հարց ենք քննարկել»։ Իրականում ընդդիմադիրները վախեցել են, որ եթե ծպտուն հանեն, իրենց կփռեն ասֆալտին, կծեփեն պատերին, թաթիկներն էլ կկտրեն»:

Դիտվել է՝ 366

Մեկնաբանություններ