ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ամենամյա ուղերձում հայտարարել է, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում վարած իր քաղաքականությամբ ձգտում է պաշտպանել ամերիկացիների կյանքն ու վերջ տալ ԱՄՆ մասնակցությամբ տարածաշրջանի հակամարտություններին: «Պաշտպանելով ամերիկացի զինվորների կյանքը` մենք աշխատում ենք ավարտել ԱՄՆ մասնակցությամբ պատերազմները Մերձավոր Արևելքում»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Հունվարի սկզբին Թրամփն առաջարկել էր ՆԱՏՕ-ին ընդլայնել ներկայությունը Մերձավոր Արևելքում: ԱՄՆ նախագահը կարծում է, որ ՆԱՏՕ-ն պետք է մեծացնի իր ներկայությունը տարածաշրջանում` միաժամանակ նշելով, որ ամերիկացիները կարող են տուն վերադառնալ, քանի որ դա միջազգային խնդիր է, այլ ոչ միայն ԱՄՆ-ի խնդիրը: