Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Beeline–ի պարզաբանումը

Beeline–ի պարզաբանումը
05.02.2020 | 14:02

Ի պատասխան հարցումների, որ կապված են Beeline-ի 2018 թ․ ֆինանսական հաշվետվությունների հետ, ընկերությունը տեղեկացնում է հետևյալը.
Ըստ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (IFRS)՝ ընկերությունները պարտավոր են պարբերաբար անցկացնել երկարատև հեռանկարում իրենց ապագա դրամական հոսքերի գնահատում և ստացած տվյալներն արտացոլել ֆինանսական հաշվետվություններում։


Որպես միջազգային խմբի մի մաս, ընկերությունը հետևողական է մոտեցել այդ պահանջին և, հաշվի առնելով հեռահաղորդակցության ոլորտի համաշխարհային միտումները ու մեր շուկայի իրողությունները, շատ խիստ է գնահատել իր ակտիվների արժեքի ապագա հնարավոր անկումը։


Հետևաբար 2018 թ. մենք վերանայեցինք մեր գնահատականները և ավելի պահպանողական մոտեցում ցուցաբերեցինք: Դա արտացոլվեց ֆինանսական հաշվետվություններում, որպես լրացուցիչ կանխատեսումային ծախս, որը փաստացի տեղի չի ունեցել։
Ինչ վերաբերում է փաստացի տարեկան գործառնական ցուցանիշներին, 2018-ի դրամական զուտ հոսքերը դրական են, իսկ շահույթը՝ նախքան տոկոսը, հարկերը, մաշվածությունը և ամորտիզացիան (EBITDA) կազմել է 8,6 մլրդ AMD:
2019-ին Հայաստանում Beeline-ն ընդգրկվել է խոշոր հարկատուների տասնյակում։

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ