Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ինչո՞ւ է ընդդիմությունն այսքան կաշկանդված և ինչո՞ւ չի կասեցնում ՍԴ–ի դեմ իշխանությունների հայտարարած պատերազմը

Ինչո՞ւ է ընդդիմությունն այսքան կաշկանդված և ինչո՞ւ չի կասեցնում ՍԴ–ի դեմ իշխանությունների հայտարարած պատերազմը
05.02.2020 | 14:03

«Հրապարակը» գրել է. «Նույնիսկ նախկին «ատելի» իշխանությունների ժամանակ ընդդիմությունն այսքան կաշկանդված չի եղել, ինչքան հիմա։ Թվում է, թե ոչինչ չի խանգարում խորհրդարանական ընդդիմությանը՝ կասեցնել ՍԴ-ի դեմ իշխանությունների հայտարարած պատերազմը, որի վերջին հուժկու հարձակման ականատեսը կլինենք մոտ օրերս՝ Վահագն Հովակիմյանի հայտնի նախագծերի ընդունմամբ։ Սակայն ընդդիմադիրները մի կողմից քննադատում են իշխանություններին, թե այս ինչ հակաօրինական, հակաիրավական նախագծեր եք բերում, մյուս կողմից հապաղում են օգտվել իրենց սահմանադրական իրավունքից եւ հայտարարել, որ վիճարկեն այդ նախագծերի սահմանադրականությունը եւ հայտարարեն, որ դրանց ընդունվելու դեպքում էլ դիմելու են ՍԴ։ Երեկ թե էդմոն Մարուքյանը, թե Նաիրա Զոհրաբյանը մեր լրագրողի հարցին ի պատասխան ասել են, որ ՍԴ դիմելու հարցով դեռ որոշում չունեն ու պետք է քննարկեն իրենց խմբակցություններում։ Պատգամավորների 1/4–ի ձայներով կարելի է դիմել ՍԴ եւ ստանալ գերագույն դատարանի եզրակացությունը։ Ակնհայտ է, որ ԱԺ ընդդիմությունը հերթական անգամ քաղաքական առեւտրի գնալու հնարավորություն է ստացել»։

Դիտվել է՝ 454

Մեկնաբանություններ