Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Դոնալդ Թրամփը ամենամյա ուղերձ է հղել Կոնգրեսին, որը սկսվել է սկանդալով

Դոնալդ Թրամփը ամենամյա ուղերձ է հղել Կոնգրեսին, որը սկսվել է սկանդալով
05.02.2020 | 14:06

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել «Երկրի իրավիճակի մասին» ամենամյա ուղերձով Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «վերականգնում Է իր առաջատարությունն աշխարհում» և «վերստին պայքարում է հանուն ազատության իր կիսագնդում»: «Հենց այդ պատճառով է իմ վարչակազմը չեղյալ հայտարարել նախորդ վարչակազմի ձախողված քաղաքականությունը Կուբայի նկատմամբ», – ասել է ԱՄՆ-ի ղեկավարը:

«Մենք պաշտպանում ենք ժողովրդավարության վերականգնման՝ կուբացիների, նիկարագուացիների և վենեսուելացիների հույսը»,- հավելել Է Թրամփը: Ըստ Թրամփի՝ ամերիկյան տնտեսության վիճակն այսօր աննախադեպ բարվոք է: «Գործազրկության մակարդակը հասել է նվազագույն ցուցանիշի վերջին 50 տարում, 65 տարի տևած ընդմիջումից հետո Ամերիկան ավելի շատ էներգակիր է արտահանում, քան ներմուծում», – հայտարարել է ԱՄՆ ղեկավարը: Եզրափակելով՝ Թրամփը նույնիսկ առաջարկել է ընդունել մայրության արձակուրդի մասին օրենքը: Նա որոշել է չհիշատակել Սենատում իր իմփիչմենթի վերաբերյալ չորեքշաբթի կայանալիք քվեարկությունը: Ելույթը սկսվել է սկանդալով: Ավանդույթին հակառակ, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պետության ղեկավարին չի ներկայացրել հետևյալ խոսքերով․ «Մեզ համար մեծ պատիվ է ողջունել ԱՄՆ նախագահին … »:

Փոխարենը՝ նա ասել է՝ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ», բայց, այնուամենայնիվ, մեկնել է ձեռքը Սպիտակ տան ղեկավարին ողջունելու համար: Սակայն Թրամփը ցուցադրաբար անտեսել է Փելոսիի մեկնած ձեռքը: Ելույթի ավարտից հետո Փելոսին պատռել է նախագահի տպագիր ելույթը:

Դիտվել է՝ 478

Մեկնաբանություններ