Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Էրդողան. Թուրքիան չի ցանկանում Ռուսաստանի հետ սրել հարաբերությունները

Էրդողան. Թուրքիան չի ցանկանում Ռուսաստանի հետ սրել հարաբերությունները
05.02.2020 | 14:07

Թուրքիան մտադիր չէ լուրջ հակասությունների մեջ մտնել Ռուսաստանի հետ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։ Թուրքիան և Ռուսաստանը մի շարք լուրջ ռազմավարական նախագծեր ունեն, նշել է Էրդողանը։ Նա ընդգծել է կողմերի համագործակցության կարևորությունը միջուկային էներգետիկայի հարցերում և «Թուրքական հոսք» գազամուղի հատուկ նշանակությունը։


Բացի այդ, Թուրքիան չի հրաժարվելու C-400 զենիթա-հրթիռային համակարգերի մատակարարման մասին Ռուսաստանի հետ պայմանավորվածությունից, ընդգծել է Էրդողանը։

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ