Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Փայլանը Երևան-Ստամբուլ թռիչքի միառժամանակյա դադարեցման հարցով դիմել է նախարարին

Փայլանը Երևան-Ստամբուլ թռիչքի միառժամանակյա դադարեցման հարցով դիմել է նախարարին
05.02.2020 | 19:29

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հարցադրում է ուղղել հաղորդակցության և ենթակառուցվածքների նախարար Մեհմեդ Ջահիդ Թուրհանին՝ Երևան-Ստամբուլ թռիչքի միառժամանակյա դադարեցման վերաբերյալ: Տարիներ շարունակ Հայաստան-Թուրքիա օդային կապը ապահովող թուրքական «Ատլասգլոբալ» ավիաընկերությունը նոյեմբերի 26-ից ժամանակավորապես կասեցրել էր գործունեությունը ֆինանսական խնդիրների պատճառով: Մեկամսյա ընդմիջումից հետո ավիաընկերությունը վերաբացվել էր, սակայն արտերկրա թռիչքները, այդ թվում՝ դեպի Երևան, չէին գործարկվել: Ընկերության հաղորդագրության համաձայն՝ արտերկիր թռիչքները կվերականգնվեն միայն գարնանը: Ընդգծելով, որ 1993-ից ի վեր փակ սահմաններ ունեցող Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության միակ ուղիղ ճանապարհն այդ թռիչքն էր, Գարո Փայլանն իր հարցման մեջ կոչ է արել ուշադրություն դարձնել այս հարցին: Նա շեշտել է, որ օդային հաղորդակցության վերականգնումը շատ կարևոր նշանակություն ունի երկու երկրների հարաբերությունների համար: «Տարիներ շարունակ այս թռիչքի միջոցով հարևան երկիր մեկնող Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիներն այժմ զրկված են այդ հնարավորությունից», - ասել է Փայլանը՝ նախարարին հորդորելով զբաղվել խնդրով: Հայ պատգամավորը ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ աշխարհի 120 երկրներ բազմաթիվ ուղղություններով ավիափոխադրում իրականացնող «Թուրքական ավիաուղիները» թռիչքներ չունի դեպի հարևան Հայաստան, պարզաբանում է պահանջել, թե որն է ավիաընկերության նման մոտեցման պատճառը: Փայլանը նաև հետաքրքրվել է՝ ճի՞շտ են պնդումները, թե Ադրբեջանի միջամտությամբ արգելակվել է Թուրքիայից Հայաստան թռիչքների մեկնարկը: Պատգամավորը նախարար Թուրհանից պատասխան է ակնկալում, թե ինչ քայլեր են ձեռնարկվում հարցին լուծում տալու համար:

Դիտվել է՝ 447

Մեկնաբանություններ