Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հոկտեմբերի 27-ի գործից կարճված մասի քննության համար ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել

Հոկտեմբերի 27-ի գործից կարճված մասի քննության համար ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել
05.02.2020 | 19:30

Հոկտեմբերի 27-ի գործից անջատված և կարճված մասի քննությունն իրականացնելու համար ԱԱԾ-ն քննչական խումբ է ստեղծել՝ ասել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ ԱԱԾ-ում քննչական խմբի ստեղծումը պայմանավորված չէ միայն «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի դիմումով։

«Չեմ ուզում պայմանավորել, որ այդ բողոքի քննարկման շրջանակներում է դա եղել, դա դատավարական պրոցես է, այսինքն՝ որոշումը կայացվել է հիմնականում գործի քննության, այսինքն՝ վարույթի օբյեկտիվությունը, ամբողջությունը, լրիվությունն ապահովելու նկատառումներից ելնելով», - ասաց Աբրահամյանը: Հարցին՝ Անահիտ Բախշյանը խնդրել էր, որ այդ գործի քննությունը հանձնարարվի ՀՔԾ-ին, սակայն այդ մասով մերժվել է, ո՞րն է պատճառը, դատախազի խորհրդականը պատասխանեց. «Հիմնական պատճառը նա է, որ քննչական ենթակայությունը որոշել է սահմանված կարգով, այսինքն՝ պատշաճ ենթակայություն է համարվել հենց ԱԱԾ-ի վարույթին հանձնելը գործի քննությունը, բացի դրանից, ինքը նաև վիճարկել էր որպես վարույթ իրականացնող մարմնի ԱԱԾ-ին հանձնելու հանգամանքը, բայց սովորաբար բացարկի հետ կապված միջնորդությունները պետք է ներկայացվեն վարույթն իրականացնող քննիչի կապակցությամբ, իսկ դրա վերաբերյալ իր կողմից որևէ փաստարկ, հիմնավորում չի ներկայացվել»:


Ինչ վերաբերում է գործից կարճված մասի քննության համար առանձին քննչական խմբի ստեղծմանը, Աբրահամյանը մանրամասնեց. «Հաշվի առնելով գործի կարևորությունը, նշանակությունը, նաև ողջ ծավալով քննության առարկա դարձնելու անհրաժեշտությունը՝ քննչական խումբ ձևավորելու մոտեցումը տրամաբանական է և լրիվ օրինաչափ»: Թե ով է լինելու քննչական խմբի ղեկավարը, առայժմ հայտնի չէ:

Դիտվել է՝ 440

Մեկնաբանություններ