ԱՄՆ-ը կասեցրել է Թուրքիայի հետ անօդաչուների օգտագործմամբ գաղտնի ռազմական հետախուզության համագործակցության ծրագիրը, որն ուղղված էր քրդական կազմավորումների դեմ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին: Ծրագիրն անորոշ ժամանակով դադարեցնելու ԱՄՆ որոշումը կայացվել է ի պատասխան անցյալ տարվա հոկտեմբերին Սիրիա թուրքական ներխուժման:
«ԱՄՆ-ի մի քանի պաշտոնյաներ, անանունության պայմանով, նշել են, որ ԱՄՆ-ը դադարեցրել է հետախուզական հառաքելություններն անցած տարվա վերջին ընդդեմ Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԲԿ), որը ԱՄՆ-ը ու Թուրքիան դասում էին որպես ահաբեկչական կազմակերպություն», - գրում է Reuters- ը: Գործակալության տվյալով՝ ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Թուրքիայում «Ինջիրլիք» ռազմական ավիաբազայից՝ օգտագործելով անօդաչու ինքնաթիռներ: