Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱԺ խորհրդի նիստը կրկին հետաձգվեց. չի բացառվում, որ այսօր ևս մեկը հրավիրվի

ԱԺ խորհրդի նիստը կրկին հետաձգվեց. չի բացառվում, որ այսօր ևս մեկը հրավիրվի
05.02.2020 | 19:43

ԱԺ խորհրդի նիստը այսօր ևս հետաձգվեց: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասաց, որ հետաձգվել է օրակարգում նոր կետ ավելացնելու համար:
«Սա ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջն է, որպեսզի դա արվի առանձին, այսինքն՝ հնարավոր չէր այս նիստի ընթացքում ավելացնել նոր կետ», - ասաց Սիմոնյանը:


Հարցին՝ դա նշանակում է, որ վաղն ԱԺ արտահերթ նիստ չի կայանա, Սիմոնյանը բացասական պատասխան տվեց՝ չբացառելով, որ արտահերթը կարող է վաղը կայանալ: ԱԺ փոխնախագահը նաև չբացառեց, որ նոր խորհրդի նիստը տեղի կունենա այսօր ավելի ուշ:

Դիտվել է՝ 447

Մեկնաբանություններ