Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Էրդողանը Պուտինին կոչ է արել ճնշում գործադրել Ասադի վրա

Էրդողանը Պուտինին կոչ է արել ճնշում գործադրել Ասադի վրա
05.02.2020 | 19:44

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ՌԴ նածագահ Վլադիմիր Պուտինին ազդել Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի վրա՝ Իդլիբում էսկալացիայի ֆոնին: Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել նախօրեին: Կրեմլից հայտնել են, որ երկու նախագահներն էլ ընդգծել են Սիրիայի հարցով ռուս-թուրքական համաձայնագրերի խստագույն իրականացման անհրաժեշտությունը:


Անկարան հավելել է, որ չի բացառում ռազմական պատասխանը Ասադի բանակի գործողություններին: «Իդլիբից փախստականների թիվը, որոնք մոտեցել են մեր սահմաններին, հասել է մեկ միլիոնի: Երեկ ես խոսեցի Պուտինի հետ և ասացի, որ Ասադը պետք է անհապաղ զորքերը դուրս բերի Սոչիի համաձայնագրով նախատեսված դեսկալացիոն գոտու սահմաններից»,- հայտարարել է Էրդողանը չորեքշաբթի ՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջ:

Դիտվել է՝ 701

Մեկնաբանություններ