Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգը կպարզեցվի

ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգը կպարզեցվի
05.02.2020 | 19:46

Ռուսաստանի կառավարությունն առաջարկել է պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տալ այն օտարերկրացիներին, որոնց չափահաս զավակներն արդեն ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն: Պետդուման առաջին ընթերցմամբ քվեարկել է օրինագծի օգտին: Նիստի ժամանակ ՌԴ ներքին գործերի փոխնախարար Իգոր Զուբովը տեղեկացրել է, որ ներկա դրությամբ օրենքը գործում է միայն չափահաս անձանց ոչ աշխատունակ ծնողների համար: Զուբովը նշել է նաև, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո (դա տեղի կունենա օրենքի հրապարակումից 90 օր անց) հնարավորություն կտա միավորել ընտանիքները, դրական ազդեցություն կունենա ՌԴ աշխատաշուկայի վրա: Այս օրենքը, փոխնախարարի գնահատմամբ, հնարավորություն կտա ՌԴ-ին տարեկան 50 000-ով ավելի քաղաքացի ունենալ և, ինչպես փորձն է ցույց տալիս, նրանք փորձառու և որակավորված կադրեր կլինեն:
Այն հարցին, թե արդյոք օրենքի ընդունումից հետո օտարերկրյա ներգաղթյալները երեխաներ չեն ունենա Ռուսաստանում` քաղաքացիություն ստանալու նպատակով, փոխնախարարը պատասխանել է, որ իրենք Ռուսաստանի դռները չեն բացում բոլոր նրանց առաջ, ովքեր ցանկանում են գալ, այլ այդ հարցին մոտենում են խիստ ընտրություն կատարելով: Օրինագծում նշվում է, որ քաղաքացիության համար դիմած անձանց երեխաները պետք է լինեն չափահաս և աշխատունակ:

Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ