Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

2019թ. Հայաստան է այցելել 1 միլիոն 894 հազար 377 զբոսաշրջիկ

2019թ. Հայաստան է այցելել 1 միլիոն 894 հազար 377 զբոսաշրջիկ
05.02.2020 | 19:50

«Ամփոփված տվյալների համաձայն 2019թ. Հայաստան է այցելել 1 միլիոն 894 հազար 377 զբոսաշրջիկ: Այս թիվը 2018-ի համեմատ ավել է 242 հազար 595-ով կամ 14.7%-ով, իսկ 2017-ի նկատմամբ՝ 399 հազար 598-ով կամ 26.7%-ով»,- Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մանրամասնել. «Բացի սա՝ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության կողմից փետրվարի 4-ին հրապարակված բարոմետրի համաձայն՝ Հայաստանը 2019-ին զբոսաշրջության ոլորտում ամենաարագ զարգացող ուղղությունների շարքում զբաղեցրել է 12-րդ տեղը աշխարհում:


Թուրքիան և Ադրբեջանը տուրիզմի աճի իրենց տվյալներով զիջել են Հայաստանին՝ զբաղեցնելով 13-րդ և 17-րդ տեղերը՝ 14% և 11.4% աճով։
Վրաստանն ընդհանրապես տեղ չի զբաղեցել տուրիզմի ոլորտում ամենաարագ զարգացող 20 երկրների շարքում:
ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանը ևս առաջատար է: ԵԱՏՄ երկրներից ցանկում է միայն Ղազախստանը, որը սակայն նույնպես իր տվյալներով զիջում է Հայաստանին՝ գրանցելով 10 տոկոս աճ (20-րդ հորիզոնական)»:

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ