Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԵՄ-ն խստացնելու է դաշինքին միանալու կանոնները

ԵՄ-ն խստացնելու է դաշինքին միանալու կանոնները
05.02.2020 | 19:51

ԵՄ-ն մշակել է նոր կանոններ, որոնք խստացնում են դաշինքին միանալու պայմանները: Եվրահանձնաժողովը Հյուսիսային Մակեդոնիայի և Ալբանիայի հետ բանակցությունների ժամանակավոր դադարեցումից հետո նոր մեթոդաբանություն է մշակել: Հայտնի է, որ փաստաթղթի մշակման հիմնական նախաձեռնողներից մեկը Ֆրանսիան է: Համաձայն փաստաթղթի՝ ԵՄ անդամ երկրները կկարողանան ավելի շոշափելի ներդրում ունենալ անդամակցության գործընթացում, ներառյալ իրենց փորձագետների միջոցով տեղում մոնիտորինգ անելով:

«Անդամ պետությունները նաև հնարավորություն կունենան ավելի պարբերաբար վերլուծել և վերահսկել ընդհանուր առաջընթացը», – ասվում է նախագծում: Անհրաժեշտ բարեփոխումների իրականացման հետաձգումը կարող է հանգեցնել պատժամիջոցների, օրինակ ՝ ֆինանսավորման դադարեցմանը: Առաջարկվող ծրագիրը պետք է հաստատվի 2020-ի մարտին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում: Նոր կանոնները կկիրառվեն Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի և Հյուսիսային Մակեդոնիայի համար:
Սերբիան և Չեռնոգորիան, որոնք կարող են միանալ Եվրամիությանը արդեն 2025-ից, չեն ենթարկվի նոր կանոններին: Բելգրադը պետք է իրավաբանորեն պարտադիր պայմանագիր կնքի Սերբիայի և Կոսովոյի միջև հարաբերությունների նորմալացման վերաբերյալ:

Դիտվել է՝ 557

Մեկնաբանություններ