Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ճապոնիայում հայտարարել են, որ նոր կորոնավիրուսը սովորական գրիպի վիրուսներից ավելի վտանգավոր չէ

Ճապոնիայում հայտարարել են, որ նոր կորոնավիրուսը սովորական գրիպի վիրուսներից ավելի վտանգավոր չէ
05.02.2020 | 19:51

2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբն իր վտանգավորության աստիճանով մոտ է սովորական գրիպի վիրուսներին եւ մինչեւ այժմ Ճապոնիայում ծանր ախտանիշներով ուղեկցվող ոչ մի հիվանդություն չի առաջացրել՝ փետրվարի 5-ին Nikkei-ին հարցազրույցում հայտարարել է Վարակիչ հիվանդությունների ուսումնասիրման ճապոնական ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Կաձուհիտո Տատեդան: «Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը հետազոտել է այդ կորոնավիրուսը, որն առանձնացվել է հիվանդ մարդու օրգանիզմից:

Պարզվել է, որ դրա հետ գենետիկական մուտացիաներ տեղի չեն ունեցել, որոնք մեծացնում են նրա վարակիչ եւ ախտահարիչ ներուժը: Նոր կորոնավիրուսն առանձնահատուկ ոչ մի վտանգ չի ներկայացնում, մոտ է սովորական գրիպի վիրուսներին»,- ասել է նա: Պրոֆեսորը զարմանք է հայտնել Չինաստանում նոր տիպի թոքաբորբի բռնկման պատճառով մեծ թվով մահվան ելքերի առնչությամբ: «Ճապոնիայում ծանր վիճակում գտնվող ոչ մի հիվանդ չկա,-նշել է նա:-Հնարավոր է, որ դա կապված է բուժման համակարգերի տարբերությունների հետ»: Ճապոնիայում պաշտոնապես հաստատված է 2019-nCoV կորոնավիրուսով վարակվման 23 դեպք:

Դիտվել է՝ 652

Մեկնաբանություններ