Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Սենատն արդարացրեց ԱՄՆ նախագահին

Սենատն արդարացրեց ԱՄՆ նախագահին
06.02.2020 | 13:35

Ամիսներ շարունակված քննարկումներից, թեժ բանավեճերից ու ելույթներից հետո, Սենատն արդարացրեց նախագահ Դոնալդ Թրամփին։ Անցած տարվա սեպտեմբերից սկսված իմփիչմենթի ոդիսականն ավարտվեց ըստ կանխատեսումների. ընդդիմադիր դեմոկատները միաձայն պնդեցին` նախագահը մեղավոր է լիազորությունները չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելու համար, մինչդեռ ձայների մեծամասնությանը տիրապետող հանրապետականները Թրամփին պաշտոնանկ անելու հիմքեր այդպես էլ չտեսան:


Միասնական այս գիծը խախտեց միայն Յուտայից ընտրված Միթ Ռոմնին: Հանրապետական սենատորը, այդուամենայնիվ, նախագահին առաջադրված երկու մեղադրանքներից միայն մեկը պաշտպանեց` լիազորությունների չարաշահումը. այս մասով Դոնալդ Թրամփին մեղավոր ճանաչեցին 48-ը, 52-ը պնդեցին` նախագահն անմեղ է: Կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելու հոդվածը պաշտպանեցին միայն դեմոկրատները` 47 ձայներով, հանրապետականներն այս դեպքում միաձայն արդարացրին Թրամփին:
ԱՄՆ նախագահը խոստացել է Սենատի վճռորոշ քվեարկությանն անդրադառնալ հատուկ հայտարարությամբ, մինչ այդ Թվիթերի իր էջում քվեարկության արդյունքը որակել է որպես երկրի հաղթանակ:

Դիտվել է՝ 304

Մեկնաբանություններ