Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Երուսաղեմում մեքենան մխրճվել է ավտոբուսի կանգառ

Երուսաղեմում մեքենան մխրճվել է ավտոբուսի կանգառ
06.02.2020 | 13:37

14 մարդ վիրավորվել է, մեկը՝ ծանր, Երուսաղեմի կենտրոնում, երբ ավտոբուսի կանգառ ավտոմեքենա է մխրճվել: Իսրայելի պաշտոնյաները տեղի ունեցածը հավանական ահաբեկչական հարձակում են համարում: Ոստիկանության խոսնակ Միկի Ռոզենֆելդն ասել է, որ դեպքը հետաքննվում է որպես ահաբեկչություն:


Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը գրոհից հետո դեպքի վայրից փախուստի է դիմել և հետախուզվում է անվտանգության աշխատակիցների կողմից:
Տուժածներին շտապ բուժօգնության է ցուցաբերվել, նրանք հոսպիտալացվել են:

Դիտվել է՝ 355

Մեկնաբանություններ