Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման հարցով խորհրդարանը արտահերթ նիստ կանցկացնի

ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման հարցով խորհրդարանը արտահերթ նիստ կանցկացնի
06.02.2020 | 13:38

ԱԺ արտահերթ նիստը վաղը կայանալու է, երեկ ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Վաղը ժամը 11:00-ին գումարվելու է ԱԺ արտահերթ նիստ», - ասաց նա:
Նիստի օրակարգում «Աժ կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն է:


Հարցին, թե ինչպես կմեկնաբանի իրենց խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, որ 37 հոգի չեն կարող նախագիծ համահեղինակել և որ ինքն անձամբ չի ստորագրել դրա տակ, Մակունցը նշեց, որ ծանոթ չէ Աղազարյանի արտահայտած կարծիքին և չի կարող մեկնաբանել այն:

Դիտվել է՝ 352

Մեկնաբանություններ