Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱԺ նախագահը՝ արտահերթ նիստը հետաձգելու մասին

ԱԺ նախագահը՝ արտահերթ նիստը հետաձգելու մասին
06.02.2020 | 13:41

Նախաձեռնողն այսօր առավոտյան հետ է կանչել ԱԺ արտահրթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը։ Հաշվի առնելով այն, որ նիստի օրակարգում այլևս հարց չի մնացել, նիստը համարվում է փակված այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Ըստ երևույթին՝ ինչ-որ տեխնիկական պատճառներով են նախագծերը հետ կանչվել։ Այսօր առավոտյան նախաձեռնողը նոր, համանման, ոչ բովանդակային փոփոխություններով օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, և «Իմ քայլը» խմբակցությունը միջնորդել է կրկին հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ։ Ես ծանուցումը ստացել եմ։ Մենք առաջիկայում՝ մեկ ժամից, կունենանք խորհրդի նիստ, որտեղ կքննարկենք այսօր ԱԺ արտահերթ նիստ գումարելու հարցը», - ասաց նա՝ պատգամավորներին հորդորելով մնալ խորհրդարանում:

Դիտվել է՝ 356

Մեկնաբանություններ