Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Արթուր Վանեցյան. Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ընտրված է սխալ

Արթուր Վանեցյան. Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ընտրված է սխալ
06.02.2020 | 13:43

Տպագիր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանը խոսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործից։


«Ես չէի կոչի դա Ռոբերտ Քոչարյանի գործ, Մարտի 1-ի գործի բացահայտման մասին է խոսքը, բայց Մարտի 1-ի գործ ասելիս մենք հասկանում ենք, ես հասկանում եմ, որ առաջնահերթությունը պետք է տրվեր զոհված 10 մարդկանց սպանությունների բացահայտմանը», - ասել է նա։ Նա հարց է բարձրացրել՝ այսօր գործընթացը նպաստո՞ւմ է այդ սպանությունների բացահայտմանը, և պատասխանել. «Ես կարծում եմ՝ ոչ»։ «Ինչ վերաբերում է Քոչարյանին, այս հայտարարությունից հետո ես գիտեմ՝ լինելու են շատ տարբեր մեկնաբանություններ, բայց ես ուզում եմ նշել, որ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը ընտրված է սխալ, ու նա երբևիցե որևէ իր քայլով չի ցույց տվել, որ խուսափում է քննությունից, կարծում եմ՝ ճիշտ կլիներ խափանման միջոցը վերանայվեր, դա կնպաստեր լարվածության թուլացմանը որոշ շրջանակներում ու կնպաստեր գործի բացահայմանը, իսկ մենք՝ բոլորս, ուզում ենք, որ Մարտի 1-ի գործը բացահայտվի», - ասել է ԱԱԾ նախկին տնօրենը:

Դիտվել է՝ 356

Մեկնաբանություններ