Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Արթուր Վանեցյան. Ցանկացած մարդ, ով կփորձի իրականացնել պետական հեղաշրջում, պետք է դատապարտվի ու կրի իր պատիժը

Արթուր Վանեցյան. Ցանկացած մարդ, ով կփորձի իրականացնել պետական հեղաշրջում, պետք է դատապարտվի ու կրի իր պատիժը
06.02.2020 | 13:44

Ինձ հունից հանելը շատ դժվար է, գրեթե անհնար, տպագիր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Դա անգամ մեկ-մեկ ինձ խանգարում է իմ էմոցիաները ցուցադրել, բայց կարող եմ ֆիքսել մի բան՝ վերջին շրջանում իմ դեմ տարվող տեղեկատվական արշավը շատ վաղուց էր պլանավորած ու վերաբաշխված, դեռևս, երբ ես ԱԱԾ տնօրեն էի», - ասել է նա։ Վանեցյանը նշել է, թե իր մասին վերջին կեղծ ու ստահոդ տեղեկությունները ամբողջությամբ հերքվել են։ «Բերում են մի վարկած, ներկայացնում որպես վերջին ճշմարտություն, հետո սկսում են իրենք իրենց հերքել, հասանք անգամ նրան, որ ինձ մեղադրեցին պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ։ Դա նույնպես տեղավորվում է տեղեկատվական արշավի շրջանակներում։ Ի՞նչ ունեցանք, մի անլուրջ իրավիճակ։ Հայտնի թերթը իմ մասին գրում է մի հոդված, որտեղ ինձ մեղադրում են պետական հեղաշրջման մեջ, ես, իհարկե, արձագանքում եմ, հերքում եմ, շարունակվում է նույնը, դուրս է գալիս ԱԽ քարտուղարը, պատգամավորը, պնդում են, որ նման փորձ է եղել, որ ես մասնակից եմ եղել հեղաշրջման փորձի, այնուհետև ստանում ենք ԱԱԾ–ի պարզաբանումը, որ նման փորձ չի եղել, դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «մենք տենց չենք ասել, մենք ասել ենք, որ դա հիբրիդային հեղաշրջում է», օրակարգ է բերվում մի տերմին, որը, եթե չեմ սխալվում, օգտագործվել է Ուկրաինայում, դա, խոսքեր չեմ գտնում, անլրջություն է...պետական հեղաշրջման փորձ իրականացնող մարդը պետք է նստած լիներ համապատասխան վայրում», - ասել է նա։ Վանեցյանն ասել է, ընդհակառակը, ցանկացած մարդ, ով կփորձի իրականացնել պետական հեղաշրջում, կամ հակասահմանադրական ճանապարհով կփորձի տիրանալ իշխանությանը, այդ մարդը պետք է դատապարտվի ու կրի իր պատիժը:

Դիտվել է՝ 350

Մեկնաբանություններ